Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական նոտա է հղել Մեծ Բրիտանիայի դեսպանատանը

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական նոտա է հղել Մեծ Բրիտանիայի դեսպանատանը՝ ռուս լրագրողի և բրիտանացի դիվանագետների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Բրիտանական դեսպանատանն անհապաղ արձագանքել միջադեպի վերաբերյալ իրավապահ մարմինների խնդրանքներին և ակնկալում է, որ բրիտանական դեսպանատան աջակցությունը կներառի դիվանագիտական ​​առաքելության աշխատակիցների մասնակցությունը ընթացակարգային գործողություններին։

Հիշեցնենք, որ Մոսկվայի օդանավակայանում բրիտանացի դիվանագետներից հարցազրույց վերցնելու փորձի ժամանակ վիրավորված լրագրողի բողոքով քրեական գործ է հարուցվել։

Ըստ թղթակցի՝ նրան հրել է անհայտ տղամարդը, ով դիմավորում էր բրիտանական պատվիրակությանը։