Լիտվան, Լատվիան և Էստոնիան վերջնականապես անջատվել են ռուսական էներգետիկ համակարգից։
Այս մասին հայտարարել է Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուկասը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով սոցցանցում Լիտվայի վարչապետի գրառմանը։
«Ավելի ուժեղ, ավելի կայուն էներգետիկ ապագան այժմ մեր ձեռքերում է: Այսօր առավոտյան Լիտվան Լատվիայի և Էստոնիայի հետ միասին լուրջ քայլ կատարեց դեպի էներգետիկ անկախություն՝ անջատվելով Ռուսաստանի կողմից վերահսկվող էլեկտրացանցից»,- գրել է նա: