Միջազգային

Լիբանանում նոր կառավարության նախարարներից մեկը հայ է

Լիբանանի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Մահմուդ Մաքիան այսօր հայտարարել է 24 նախարարներից կազմված նոր կառավարության հաջորդ կազմը՝ վարչապետ Նաուաֆ Սալամի գլխավորությամբ, հայտնում է Ազգային լրատվական գործակալությունը։

Հայազգի Նորա Բայրաքթարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը։