Միջազգային

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո որոշում է կայացվել արտակարգ դրություն մտցնել, հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը Telegram-ի իր ալիքում։

«Դոնի Ռոստովի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել արտակարգ դրություն մտցնել գիշերը վնասված բազմաբնակարան շենքերի տարածքում»,- գրել է Սլյուսարը։