ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է հաջորդ շաբաթ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
«Ես հավանաբար կհանդիպեմ նախագահ Զելենսկու հետ հաջորդ շաբաթ»,- ասել է Թրամփը և հավելել, որ հանդիպումը կարող է կայանալ Վաշինգտոնում։
Թրամփը նշել է նաև, որ, ամենայն հավանականության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս կհանդիպի, քանի որ ցանկանում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտվի։
«Ես կուզենայի, որ այս պատերազմն ավարտվեր հիմնական պատճառով՝ այդքան մարդ է զոհվում։ Միլիոնավոր մարդիկ մահանում են մարտերում։ Այս դեպքում հիմնականում մարտի դաշտում զոհվել կամ շատ ծանր վիրավորվել է 800-900 հազար ռուս զինվոր։ Նույնն էլ ուկրաինականների դեպքում։ Ուկրաինական կողմից մոտ 700 հազար։
Ես կցանկանայի, որ սա ավարտվեր մարդասիրական նկատառումներով։ Սարսափելի է այն, ինչ կատարվում է. Նրանք ունեն բաց դաշտեր՝ առանց պաշտպանության։ Միակ բանը, որ գնդակը կարող է խոցել, մարդու մարմինն է։ Իսկ մարդու մարմինը մահանում է հենց որ գնդակը դիպչում է նրան։ Ես կցանկանայի, որ սա ավարտվեր: Այս անհեթեթ պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ. Այս պատերազմը երբեք չէր սկսվի»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն ռազմական գործողությունները դադարեցնելը և Ուկրաինայի բնական ռեսուրսները։
«Ցանկանում ենք պաշտպանել Ուկրաինայի ընդհատակյա ռեսուրսները։ Զելենսկիին տեղեկացրել եմ, որ Վաշինգտոնին ինչ-որ բան է պետք Ուկրաինայի վրա ծախսված գումարի դիմաց. ոչ ոք այլևս չի օգտագործի ԱՄՆ-ն»,- հավելել է Թրամփը։