Միջազգային

Թրամփը ծագումով հայ հայտնի փաստաբանին պաշտոնի է նշանակել

ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջում հայտնել է, որ Մայքլ Կավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մայքլ Կավուկջյանը կդառնա Նորվեգիայի Թագավորությունում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանը»,- գրել է նա։

Կավուկջյանը իրավաբան է և ԿՀՎ-ի նախկին աշխատակից: The New York Times-ը նաև նշում է, որ նա մեծ գումարներ է նվիրաբերել Հանրապետական ​​կուսակցությանը։ 2024 թվականին Կավուկջյանը 700 հազար դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական թիմին։

Կավուկջյանը 35 տարի աշխատում էր White & Case իրավաբանական ընկերությունում և ներկայացնում էր այնպիսի կորպորատիվ հաճախորդների շահեր, ինչպիսիք են Goldman Sachs-ը, JP Morgan Chase-ը, Citibank-ը, Deutsche Bank-ը և Northern Trust-ը: