Հնդկաստանի Թամիլնադ նահանգում վայրի փիղը հարձակվել է գերմանացի զբոսաշրջիկի վրա և սպանել նրան․ հաղորդում է Bild-ը: Ողբերգությունը տեղի է ունեցել նահանգի արևմուտքում գտնվող Anamalai Tiger Reserve արգելոցում։
Զբոսաշրջիկների խումբը, որի կազմում էր 77-ամյա գերմանացին, շրջում էր պահպանվող տարածքով, երբ նրանց դիմացի ճանապարհին է հայտնվել փիղը: Այցելուները կանգ են առել՝ սպասելով, թե երբ գազանն ինքը կհեռանա, սակայն գերմանացին որոշել է անցնել փղի կողքով, ինչով էլ զայրացրել է նրան։
Փիղը տրորել է գերմանացուն, իսկ երբ նա ոտքի է կանգնել ու փորձել փախչել, ժանիքով խոցել է նրան։ Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել չի հաջողվել։
«Նա անտեսել է նախազգուշացումները, և դա հանգեցրել է ողբերգության», - տեղի ունեցածը մեկնաբանել են տեղի ոստիկանական բաժանմունքում:
