ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է պահել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ավելի քան 10,000 աշխատակիցներից միայն 294-ին. գրում է Reuters-ը։
Լրատվամիջոցին աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ը կպահի միայն 294 աշխատակից, այդ թվում՝ Աֆրիկայի բյուրոյում միայն 12-ը և Ասիայի բյուրոյում՝ 8-ը։
ԱՄՆ Պետական դեպարտամենտը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։