Մոսկվան Բաքվում «Ռուսական տան» փակումը թյուրիմացություն է համարում, որը կհաջողվի լուծել երկխոսության միջոցով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք ցավում ենք այդ կապակցությամբ։ Մենք կարծում ենք, որ դա թյուրիմացություն է, որը կհաջողվի կարգավորել երկկողմ շփումների արդյունքում»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Պեսկովն ընդգծել է, որ, ամեն դեպքում, Ռուսաստանը ծրագրում է այդ խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ առաջնորդվելով ավանդական բարի հարաբերություններով:
«Անշուշտ, մենք այդ հարցը տարբեր մակարդակներով ենք դնելու մեր գործընկերների առաջ։ Եթե լինեն բարձր մակարդակի շփումներ, մենք չենք բացառում, որ հարցը բարձրացվի նաև երկու պետությունների ղեկավարների երկխոսության ժամանակ», -նշել Է Կրեմլի ներկայացուցիչը։