Գերմանակա Bild պարբերականը գրում է, որ ռումբը կշռում է 11 տոննա և կարող է ոչնչացնել ստորգետնյա ամրությունները, որոնք գտնվում են գետնի խորքերում, օրինակ, Իրանի միջուկային օբյեկտները: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահները հրաժարվում էին Իսրայելին հանձնել այդ զենքը, քանի որ վախենում էին հակամարտության սրումից, սակայն այժմ Թրամփը «կանաչ լույս» է տվել մատակարարումներին:
Bild-ի նյութում նշվում է, որ Մերձավոր Արևելքում Թրամփի կոշտ քաղաքականության պատճառներից մեկը կարող է լինել նախագահին վերացնելու՝ իրանական հատուկ ծառայությունների ծրագրերի մասին հաղորդագրությունը:
Բացի այդ, իսրայելական հետախուզության տվյալներով, Իրանն արդեն այս տարի կարող է միջուկային զենք ստանալ, այնպես որ, փորձագետները կարծում են, որ MOAB-ի մատակարարումը կարող է ազդանշան դառնալ իրանական միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման համար: