Միջազգային

Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Սիրիայի անցումային ժամանակաշրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան օրերս հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ֆրանսիայի նախագահն «առաջիկա ամիսներին» նրան հրավիրել է Փարիզ։ Սա առաջին անգամն է, երբ Սիրիայի նոր ղեկավարը երկխոսություն է վարում արևմտյան երկրի ղեկավարի հետ։

Մակրոնը Շարաայի հետ խոսել է «ահաբեկչության դեմ պայքարը» շարունակելու անհրաժեշտության մասին, որը, նրա խոսքով, «ընթանում է ի շահ Սիրիայի ժողովրդի, ինչպես նաեւ ի շահ ֆրանսիական ազգի անվտանգության»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական