Ուկրաինայի տարածքով տարանցման դադարեցումից մեկ ամիս անց Սլովակիան կրկին գազ է ստանում Ռուսաստանից։ Սլովակիայի պետական գազային SPP ընկերության տվյալներով՝ ներկայումս գազը մատակարարվում է Թուրքիայի և Հունգարիայի տարածքով:
SPP-ն մտադիր է հավատարիմ մնալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ իր պայմանագրին, որը գործում է մինչեւ 2034 թվականը՝ չնայած քաղաքական խնդիրներին․ հայտարարել է գազային ընկերության ղեկավար Վոյտեկ Ֆերենցը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան դադարեցրել է ռուսական գազի տարանցումը տարեսկզբին։