Միջազգային

Թրամփը կկրկնապատկի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար Թրամփը պատրաստ է կրկնապատկել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ․ հայտարարել Է ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Ըստ նրա՝ Կիևը և Մոսկվան ստիպված կլինեն զիջումների գնալ՝ ամենամեծ եվրոպական երկրում զանգվածային սպանություններին վերջ տալու համար:

Քելլոգի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը գնահատվում է «պայմանական 3 միավորով՝ 1-10 բալանոց սանդղակի դեպքում», կախված նրանից, թե որքան ցավոտ կարող է լինել տնտեսական ճնշումը:

ԱՄՆ-ի պատժամիջոցները, այդ թվում՝ Ռուսաստանի շահութաբեր էներգետիկ հատվածի դեմ ուղղվածները, անվանապես կրկնակի բարձր են, բայց դրանք խստացնելու հնարավորություններ դեռ կան։

«Եվ եթե կա մեկը, ով հասկանում է, թե ինչպես օգտագործել ճնշման լծակները, դա նախագահ Դոնալդ Թրամփն է, և դուք դա կարող եք տեսնել այն օրինակով, թե ինչ է նա արել վերջերս»,- հավելել է Քելլոգը։