Միջազգային

ԱՄՆ-ն սանկցիաներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

ԱՄՆ-ն սանկցիաներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ Միջազգային քրեական դատարանի դեմ սանկցիաներ սահմանելու մասին. հայտնում է BBC-ն։

Թրամփը ՄՔԴ-ին մեղադրում է ԱՄՆ-ի և նրա հիմնական դաշնակից Իսրայելի անօրինական հետապնդման մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական և վիզային սահմանափակումներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցում են ամերիկացիների, նրանց դաշնակիցների կամ նրանց ընտանիքների անդամների դեմ ուղղված հետաքննություններին։

Թրամփի այս քայլը հանդիսանում է պատասխան՝ Սենատում դեմոկրատների կողմից հանրապետականների՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման մանդատներին բողոքարկելու նպատակով ՄՔԴ-ի դեմ սանկցիաներ սահմանելու փորձը խափանելուն։

Հրամանագրում նշված է. «Դատարանը չարաշահել է իր լիազորությունները՝ Իսրայելի վարչապետի և նախկին պաշտպանության նախարարի ձերբակալման անհիմն մանդատներ տալով»:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ՄՔԴ-ն բախվում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ 2020 թվականին՝ Թրամփի առաջին կառավարության ժամանակ, սանկցիաներ էին սահմանվել ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Ֆատու Բենսուդայի և վարչություններից մեկի ղեկավար Ֆակիսո Բենչոչոխոյի դեմ՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննության կապակցությամբ։

Հունվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել էր ՄՔԴ-ի դեմ սանկցիաների օրինագիծը, սակայն վերջինս մերժվել է Սենատում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական