Միջազգային

Ֆրանսիայի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տապալվեց

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկը, ինչը նշանակում է, որ Ֆրանսուա Բայրուն կմնա վարչապետ։

Անվստահության առաջարկը ներկայացրել էր ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» (LFI) կուսակցությունը։ Դրան սատարել է ընդամենը 128 պատգամավոր, մինչդեռ որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր առնվազն 289 ձայն։ Մյուս պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։ Ավելի ուշ ներկայացված երկրորդ առաջարկը ստացել է ընդամենը 122 ձայն՝ նույնիսկ ավելի քիչ, քան առաջինը։

LFI-ին չաջակցեց նույնիսկ նրանց դաշնակից ձախ կուսակցությունների կոալիցիան, որը խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն է, բայց նրանք նույնպես չունեն 289 ձայնի մեծամասնություն։

Ֆրանսուա Բայրուն վարչապետի պաշտոնում է ընդամենը երկու ամիս։ Նա նշանակվել է նախագահ Էմանուել Մակրոնի կողմից 2024 թվականի դեկտեմբերին, նախորդ կառավարության հրաժարականից հետո, որին երեք ամիս աշխատելուց հետո անվստահություն էին հայտնել խորհրարանում։