Միջազգային

Կացը հանձնարարել է պաղեստինցիների ելքի պլան պատրաստել

Կացը հանձնարարել է պաղեստինցիների ելքի պլան պատրաստել

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երկրի պաշտպանության բանակին հանձնարարել է նախապատրաստել ծրագիր, որը թույլ կտա պաղեստինցիներին կամավոր լքել Գազայի հատվածը։

«Ծրագիրը կներառի ցամաքային անցումներով ելքի տարբերակներ, ինչպես նաև ծովային և օդային ելքի հատուկ պայմաններ»,- ասել է նախարարը։

Նա ողջունել է Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը։

«Ես ողջունում եմ ԱՄՆ նախագահ Թրամփի համարձակ ծրագիրը, որը կարող է թույլ տալ Գազայի մեծաթիվ բնակիչների՝ մեկնել աշխարհի տարբեր երկրներ։ ՀԱՄԱՍ-ը Գազայի բնակիչներին օգտագործել է որպես կենդանի վահան և ահաբեկչական ենթակառուցվածք է ստեղծել բնակչության սրտում, իսկ այժմ նրանց պատանդ է պահում՝ մարդասիրական օգնության անվան տակ նրանցից գումար շորթելով և թույլ չտալով լքել Գազան», - ասել է Կացը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական