Ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեության դադարեցման մասին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ադրբեջանը շարունակում է իր ազգային շահերի պաշտպանության հետևողական քաղաքականությունը և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին, անկախ նրանից՝ որտեղից է այն գալիս»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ երեկ ադրբեջանական Turan գործակալությունն էլ էր ընդգծել ռուս-ադրբեջանական լարվածության մասին։