Աշխատողների թվի կրճատման պատճառով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) իր աշխատակիցներին առաջարկում է դրամական փոխհատուցում:
Միաժամանակ, ԿՀՎ-ն նաև ժամանակավորապես դադարեցրել է նոր աշխատակիցների ընդունելությունը, ներառյալ նրանց, ում արդեն առաջարկ է արվել աշխատանքի՝ պայմանով, որ նրանք անցնեն անհրաժեշտ ստուգումները:
«New York Times»-ի տվյալներով, կրճատումների շրջանակներում ԿՀՎ-ն Սպիտակ տուն է ուղարկել չգաղտնագրված էլեկտրոնային նամակ, որը պարունակում է վերջին երկու տարում վարչության կողմից աշխատանքի ընդունված բոլոր աշխատակիցների ցուցակը: Այդ աշխատակիցները դեռևս չեն ավարտել իրենց փորձաշրջանը, ինչը հեշտացնում է նրանց աշխատանքից ազատելը: ԿՀՎ գործակալների և վերլուծաբանների համար փորձաշրջանը կարող է տևել մինչև չորս տարի: Սակայն Սպիտակ տունը պահանջել է միայն այն աշխատակիցների անունները, ովքեր աշխատել են երկու տարուց պակաս․ գրում է Reuters-ը։