«Ես ուզում եմ, որ Իրանը լինի մեծ և հաջողակ երկիր, բայց այն երկիրը, որը չի կարող միջուկային զենք ունենալ»․ այս մասին Truth սոցցանցի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը։
«Տեղեկությունները, թե Միացյալ Նահանգները, գործելով Իսրայելի հետ համատեղ, պատրաստվում է Իրանին կործանել, խիստ չափազանցված են։ Ես կնախընտրեի խաղաղ միջուկային համաձայնագրի կնքումը, որը թույլ կտա Իրանին՝ խաղաղ զարգանալ և բարգավաճել։ Մենք պետք է անմիջապես սկսենք աշխատել դրա վրա և կազմակերպենք մերձավորարևելյան մեծ տոն, երբ այն ստորագրվի և ավարտվի: Աստված օրհնի Մերձավոր Արևելքը»,- գրել է Թրամփը։