Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին քննադատել է Գազայի փախստականներին արաբական երկրներում բնակեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը: Նա Սպիտակ տան ղեկավարի ծրագիրը միանգամայն անընդունելի է անվանել ինչպես Անկարայի, այնպես էլ՝ տարածաշրջանի երկրների համար:
«Սա բացարձակապես անընդունելի է։ Ամբողջ Պաղեստինի հարցը սկսվել է հենց նման գաղափարների պատճառով։ Գազայից պաղեստինցիների վտարումը քննարկման առարկա չէ»,- ասել է նա:
Մեկնաբանելով միջազգային քաղաքական ասպարեզում առկա միտումները՝ նախարարը փաստել է, որ աշխարհը շարժվում է «ջունգլիների օրենքներով», որտեղ «ոչ ոք հաշվի չի առնում ուրիշների կարիքները, այլ անում է այն, ինչ ուզում է, քանի որ ուժեղ է»: