Միջազգային

ԱՄՆ-ն Սիրիայից բոլոր զորքերը դուրս կբերի. NBC News

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլաններ է մշակում Սիրիայից ամերիկյան ողջ զորքը դուրս բերելու համար։ Այս մասին NBC News-ին հայտնել են երկու պաշտոնյա։

Ըստ տեղեկության՝ նախագահ Դոնալդ Թրամփը և որոշ պաշտոնյաներ վերջերս շահագրգռվածություն են հայտնել ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու հարցում, ինչը ստիպել է Պենտագոնի պաշտոնյաներին 1-3 ամսվա ընթացքում լիարժեք դուրսբերման պլաններ մշակել: