Միջազգային

«Առանց ամերիկյան օգնության չենք կարող դիմակայել»․ Զելենսկի

«Առանց ամերիկյան օգնության չենք կարող դիմակայել»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստովանել է, որ նույնիսկ չէր ցանկանա մտածել, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե ԱՄՆ-ն դադարի աջակցել։ Նրա խոսքով՝ առանց ամերիկյան օգնության Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա դիմակայել Ռուսաստանի Դաշնությանը։

«Ես նույնիսկ չեմ ցանկանում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե պատերազմը շարունակվի առանց ԱՄՆ-ի աջակցության։ Ես այսօր ռիսկի չեմ անի նույնիսկ եզրակացություններ անել, թե ինչ կարող է լինել: Վստահ չեմ, որ մենք կարող ենք դիմակայել»,- ասել է Զելենսկին։ 

Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին աջակցությունը չդադարեցնելու համար, սակայն նշել է, որ դեռ վաղ է խոսել օգնության նոր փաթեթների մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական