Միջազգային

Ադրբեջանը մեկ միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային

Ադրբեջանը մեկ միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային, համապատասխան հրամանագիրը տեղադրվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի կայքում։

«Ադրբեջանի Հանրապետությունը, հիմնվելով հումանիզմի սկզբունքների վրա, հումանիտար օգնություն է ցուցաբերում աշխարհի բազմաթիվ երկրների երկկողմ և բազմակողմ հիմունքներով»,- ասվում է տեքստում։

Փաստաթղթի համաձայն՝ նախագահի պահուստային ֆոնդից 1 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրվի Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորումների գնման և առաքման համար։

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել ուկրաինացիներին։