Միջազգային

Փենսիլվանիայի ֆերմայից գողացել են 100 հազար ձու

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Գրինքասլ շրջանում գտնվող ֆերմայից գողացել են 40 հազար դոլարի ձու: Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությանը։

Հաղորդագրությունում ասվում է, որ գողացել են 100.000 ձու։

Իշխանությունները միջադեպի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդել, սակայն հայտնել են, որ հետաքննություն են սկսել:

ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի՝ 2024թ․ դեկտեմբերին հրապարակված զեկույցում ասվում է, որ տարածված թռչնագրիպը հանգեցրել է ձվի մատակարարումների նվազմանը:

ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալներով՝ վերջին հինգ տարում ձվի գները երկրում աճել են մոտ 160%-ով: