Միջազգային

Իրանում կողմ են Թրամփի հետ փոխգործակցությանը

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, ի պատասխան Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների, հայտարարել է, որ Իրանը բազմիցս ապացուցել է ազգային շահերի ապահովման նպատակով քաղաքական և դիվանագիտական փոխգործակցության պատրաստակամության մասին:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Իրանը վճռականորեն կպաշտպանի իր շահերը՝ պատասխանելով ցանկացած սպառնալիքի:

Բաղային հերքել է պնդումները, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել։ Նա դա անվանել է «մեծ սուտ», որը բազմիցս հերքվել է: