Միջազգային

«Զելենսկին լեգիտիմության խնդիրներ ունի, բայց մենք բաց ենք». Պեսկով

Վլադիմիր Զելենսկին լեգիտիմության տեսանկյունից մեծ խնդիրներ ունի, բայց Ռուսաստանը բաց է բանակցությունների համար․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մեր կողմից կատարված վերլուծությունը, որ բազմիցս հնչեցվել է նախագահ Պուտինի կողմից, խոսում է այն մասին, որ պարոն Զելենսկին իր երկրում լեգիտիմության տեսանկյունից դե յուրե մեծ խնդիրներ ունի, բայց նույնիսկ այդ դեպքում ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների համար»,- ասել Է Պեսկովը: