Միջազգային

Շոլցը խոստացել է, որ Գերմանիայում առնվազն 100 տարի պողպատ կարտադրեն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Հս․ Ռեյն-Վեստֆալիայի Դուիսբուրգ քաղաքի մետալուրգիական գործարան և աշխատողներին խոստացել, որ երկրում պողպատի արդյունաբերությունը չի տուժի։

«Եվս 100 տարի Գերմանիայում պողպատի արտադրություն կլինի», - վստահեցրել է նա՝ հավելելով, որ դրա համար կանի հնարավորը:

Այնուամենայնիվ, իրականությունը շատ ավելի բարդ է. Thyssenkrupp գործարանում ներկայումս վտանգված է 11 հզ․ աշխատատեղ՝ չնայած էկոլոգիապես մաքուր արտադրության անցնելու համար արված բազմամիլիարդանոց ներդրումներին:

Շոլցը կրկին կոչ է արել անցկացնել պողպատի եվրոպական գագաթնաժողով՝ արդյունաբերությունը Չինաստանի էժան ներմուծումից և ԱՄՆ-ի բարձր մաքսատուրքերից պաշտպանելու համար: Ճգնաժամային հատվածը փրկելու համար կանցլերը չի բացառել նաև ժամանակավոր պետական միջամտության հնարավորությունը: