Գրենլանդիայի խորհրդարանը երեքշաբթի ընդունել է մի օրինագիծ, որը քաղաքական կուսակցություններին արգելում է նվիրատվություններ ստանալ օտարերկրյա կամ անանուն հովանավորներից։ Օրինագիծն ընդունվել է Թրամփի՝ կղզու մասին կտրուկ հայտարարությունների ֆոնին։
«Օրինագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի լույսի ներքո, երբ դաշնակից մեծ տերության ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնում Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության հարցում», - ասված է փաստաթղթում:
Հունվարի 20-ին երկրորդ ժամկետով պաշտոնը ստանձնելուց առաջ Թրամփը հայտարարել էր, որ չի բացառում, որ ռազմական ուժով վերահսկողություն կհաստատի Գրենլանդիայի նկատմամբ։