Միջազգային

Շվեդիայում դպրոցում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի

Շվեդիայում՝ մեծահասակների կրթության կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 11 մարդ,․ հայտնում է երկրի ոստիկանությունը։ Սա Շվեդիայում երբևէ տեղի ունեցած ամենաարյունալի հրաձգությունն է, որը երկրի վարչապետն անվանել է «ցավոտ օր»։

Ոստիկանությունը հայտնել է, որ ենթադրյալ հրաձիգը զոհվածների թվում է։ Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ հնարավոր այլ տուժածների հայտնաբերելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Օրեբրո քաղաքում գտնվող դպրոցում։

Կատարվածի դրդապատճառները դեռևս անհայտ են։

Ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է․  «Այս պահին հաստատվել է 11 զոհ։ Վիրավորների թիվը դեռևս անհայտ է։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ այս պահին չունենք»։

Նախնական տվյալներով մարդասպանը գործել է միայնակ։ Կասկածյալը նախկինում հայտնի չի եղել ոստիկանությանը։