Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45100 ուկրաինացի զինվորական, վիրավորվել է 390 հազարը․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պիրս Մորգանին վերջերս տված հարցազրույցի ժամանակ։
Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43 հզ․ զոհի և 370 հզ․ վիրավորի մասին։
Ռուսական կորուստները Ուկրաինայի առաջնորդն այն ժամանակ գնահատել էր մոտ 200 հազար զոհ և 550 հազար վիրավոր, իսկ հիմա նա հայտարարում է, որ հակառակորդը կորցրել է 300-350 հազար զինվոր, 70 հազարն անհետ կորել է, իսկ վիրավորների թիվը 700 հազար է։
UALosses նախագիծը Ուկրաինայի զինված ուժերում զոհերի թիվը գնահատում է 63 հզ․՝ սկսած 2022թ․ փետրվարից։
Ռուսական կողմը պաշտոնական տվյալներ չի հայտնում իր կորուստների մասին։ Լրագրողներն ու կամավորները կարողացել են բաց աղբյուրներով պարզել առնվազն 91 հզ․ ռուս զինվորականի անուններ, որոնք զոհվել են Ուկրաինայում: Սրանք 2025թ․ հունվարի վերջի տվյալներն են ու պարբերաբար թարմացվում են։