Միջազգային

«Դուք ամենալավ ընկերն եք, որ երբևէ ունեցել ենք Սպիտակ տանը». Նեթանյահուն՝ Թրամփին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահի հետ համատեղ ասուլիսում շնորհակալություն է հայտնել նրան և անվանել Իսրայելի ամենամոտ բարեկամ․

«Ինձ համար մեծ պատիվ է, որ Դուք ինձ հրավիրեցիք լինել առաջին ղեկավարը, ով այցելեց Սպիտակ տուն Ձեր նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում:

Ես դա նախկինում ասել եմ և նորից կասեմ․ Դուք ամենալավ ընկերն եք, որ Իսրայելը երբևէ ունեցել է Սպիտակ տանը: Իսրայելի ժողովուրդը մեծ հարգանք է տածում ձեր հանդեպ»,- ասել է նա։