Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Ստարմերը անսպասելիորեն ներկայացել է Բրյուսելում ԵՄ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Ինչպես պարզվում է, Մեծ Բրիտանիայի վարչապետը համագործակցություն է հաստատում պաշտպանական հարցերի շուրջ։
«Մենք ցանկանում ենք անվտանգության հավակնոտ գործընկերություն կառուցել Միացյալ Թագավորության և ԵՄ-ի միջև՝ ՆԱՏՕ-ին աջակցելու համար», - ասել է Ստարմերը:
Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ մայիսին Բրիտանիայում համատեղ գագաթնաժողով է նախատեսված՝ քննարկելու Պուտինի ագրեսիվ քայլերից պաշտպանությունը։ Ստարմերը նաև կարծում է, որ Եվրոպան պետք է պաշտպանվի ռուսական դիվերսիաներից: