«Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումներն առանձին գերատեսչությունների միջոցով շարունակվում են և վերջին շրջանում ակտիվացել են»․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կարող եմ ասել հետևյալը, որ առանձին գերատեսչությունների գծով իսկապես շփումներ կան, և վերջին ժամանակներս դրանք ինտենսիվացել են, բայց այլ մանրամասներ ասել չեմ կարող», - ասել Է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ տարվում են ակտիվ բանակցություններ խաղաղության հասնելու հարցում։