Միջազգային

12 ուկրաինացի երեխա ՌԴ-ից վերադարձվել է հայրենիք

Ռուսաստան տարսված 12 ուկրաինացի երեխաներ վերադարձել են հայրենիք։ Այս մասին երկուշաբթի օրը Telegram-ալիքում հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինայից ապօրինի դուրս է բերվել 19546 երեխա: Նրանցից 1037-ին հաջողվել է հայրենիք վերադարձնել։

Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան երեխաների արտաքսումը հիմք է հանդիսացել Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Վլադիմիր Պուտինին և ՌԴ երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր տալու համար: Կրեմլը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ երեխաներին տարել են անվտանգ շրջաններ։