Միջազգային

Դեմոկրատ օրենսդիրները բողոքի ցույց են արել USAID-ի գրսենյակի առաջ

Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները հավաքվել են շենքի դիմաց, որտեղ տեղակայված է USAID-ը: Սենատոր Քրիս վան Հոլենը լրագրողներին ասել է, որ իրեն և մյուս դեմոկրատներին թույլ չեն տվել շենք մտնել:

Երկուշաբթի օրը դեմոկրատ օրենսդիրները բողոքի ցույց են անցկացրել գործակալության Վաշինգտոնի գրասենյակի դիմաց՝ ի նշան Թրամփի վարչակազմի կողմից այն փակելու փորձերի դեմ բողոքի:

Բազմությունը, ներառյալ՝ մի քանի կոնգրեսական և կանայք, հավաքվել էին Ռոնալդ Ռեյգանի շենքի դիմաց, որտեղ տեղակայված է USAID-ի կենտրոնական գրասենյակը: