Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հոսպիտալացվել է. այս մասին հայտնել է փաստաբանը՝ DPA գործակալության հետ զրույցում։
Շրյոդերը հոսպիտալացվել է ստրեսից հյուծվածության պատճառով: Ներկայումս նրա առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվում:
Հիշեցնենք՝ Շրյոդերը Գերմանիայի կանցլերն է եղել 1998-2005 թվականներին: