Միջազգային

Իրանում աշխատում են միջուկային զենքի արտադրության արագացված մեթոդի վրա. NYT

Ամերիկյան New York Times պարբերականը գրում է, որ Իրանում գիտնականների և ինժեներների գաղտնի խումբը միջուկային վառելիքը մի քանի անգամ ավելի արագ՝ ընդամենը մի քանի ամսում մարտագլխիկների վերածելու միջոց է մշակում։

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ 2015թ․ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Թեհրանն ակտիվացրել է ուրանի հարստացումը:

60% հարստացման մակարդակով պաշարները թույլ կտան ստեղծել 4-5 միջուկային մարտագլխիկ, իսկ 90%–ին հասնելու համար Իրանին ընդամենը մի քանի օր կպահանջվի։