Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին սիրիական կարգավորումից հեռացնելու փորձերը բացահայտում են մրցակիցներին ետ մղելու՝ Արևմուտքի մտադրությունները․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Վալդայում» ելույթի ժամանակ։
«Սիրիական կարգավորման արտաքին աջակցության գործընթացից Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին հեռացնելու փորձերը հազիվ թե թելադրված լինեն բարի մտադրություններով, սակայն, այնուամենայնիվ, բացահայտում են Արևմուտքի՝ իր մրցակիցներին երկրորդական դիրքեր մղելու մտադրությունները», - նշել է նա: