Միջազգային

Իսրայելը պատվիրակություն կուղարկի Դոհա

Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի հետ:

Հանդիպումից հետո Իսրայելը որոշում է կայացրել այս շաբաթվա վերջին աշխատանքային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ քննարկելու Գազայում հրադադարի մասին համաձայնագրի հետագա իրականացման հետ կապված տեխնիկական մանրամասները:

«ԱՄՆ-ից վերադառնալուց հետո վարչապետ Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրում՝ քննարկելու գործարքի երկրորդ փուլի վերաբերյալ Իսրայելի ընդհանուր դիրքորոշումները, որոնք կորոշեն բանակցությունների հետագա ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։