Միջազգային

Reuters-ը բացառիկ մանրամասներ է հայտնել Սիրիայի և Թուրքիայի նախագահների քննարկումներից

Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կքննարկեն երկկողմ պաշտպանական պայմանագիրը։ Ըստ Reuters-ի՝ քննարկման հիմնական թեմաները կլինեն Սիրիայի կենտրոնական մասում Թուրքիայի օդային բազաների ստեղծումը և Սիրիայի նոր բանակի պատրաստումը։  

Հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին՝ լրատվամիջոցը գրում է, որ պայմանագիրը նախատեսում է, որ Թուրքիան Սիրիայում կստեղծի նոր օդային բազաներ, կօգտագործի Սիրիայի օդային տարածքը ռազմական նպատակներով և կզբաղվի Սիրիայի նոր բանակի զինծառայողների պատրաստմամբ։  

Նշենք, որ Սիրիայի նոր ղեկավարությունը արդեն լուծարել է երկրի նախկին բանակը և տարբեր զինված խմբերը՝ նպատակ ունենալով դրանք միավորել նոր ռազմական կառույցի ներքո։