Միջազգային

Հունական հայտնի Սանտորինի կղզին երկրաշարժի պատճառով դատարկվել է

Հունական Սանտորինի հանգստավայր-կղզու ավելի քան 6000 բնակիչ ստիպված լքել են կղզու տարածքը շարունակվող երկրաշարժերի պատճառով:

Ընդհանուր առմամբ, հանգստյան օրերին գրանցվել է մոտ 550 ստորգետնյա ցնցում, ամենաուժեղը՝ 4,9 մագնիտուդով: Գիտնականներն ասում են, որ ինտենսիվ սեյսմիկ ակտիվությունը կարող է շարունակվել դեռ շատ օրեր ու շաբաթներ:

Սանտորինին տարեկան ընդունում է մոտ 3,4 միլիոն զբոսաշրջիկ, կղզում մշտապես բնակվում է մոտ 20 հազար մարդ։

«Ամեն ինչ փակ է։ Հիմա ոչ ոք չի աշխատում։ Ամբողջ կղզին դատարկվել է», - Reuters-ին պատմել է տեղի բնակչուհին։