Միջազգային

Հրապարակվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման նախնական զեկույցը

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուի օդանավակայանի մոտ AZAL-ին պատկանող ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ։

Ըստ զեկույցի՝ հաստատվել է, որ ինքնաթիռը ենթարկվել է արտաքին ազդեցության։ Օդանավի կորպուսում հայտնաբերվել են բազմաթիվ անցքեր և մետաղական առարկաներ։ Բացի այդ, ինքնաթիռի երկու GPS համակարգերը չեն աշխատել.

Ղազախստանում կործանված AZAL ինքնաթիռի անձնակազմը հայտնել է հետևի նստատեղերի հատվածում ուժեղ բախման և պայթյունի մասին։

«Ադրբեջանական» ավիաուղիների (AZAL) Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, վթարի էր ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան։