Միջազգային

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մի շարք նախարարներ կհանդիպեն

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի, տրանսպորտի, էներգետիկայի նախարարներն ու մաքսային ծառայությունների ղեկավարները շուտով կհանդիպեն՝ քննարկելու «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի շինարարության ընթացքը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։