ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեծ առաջընթաց է գրանցվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման գործում։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման հարցում մեծ առաջընթաց է գրանցվել։ Պետք է դադարեցնենք այս անհեթեթ պատերազմը»,- ասել է նա։
Թրամփը հավելել է՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ուկրաինան երաշխիքներ կտա հազվագյուտ հողային մետաղների մատակարարման համար՝ Վաշինգտոնի կողմից տրամադրվող ֆինանսական և ռազմական օգնության դիմաց։
«Մենք փորձում ենք գործարք կնքել նրանց հետ։ Ես ուզում եմ երաշխիքներ ունենալ հազվագյուտ հողերի վերաբերյալ, և նրանք պատրաստ են դա տալ», - ասել է Թրամփը լրագրողներին: