Միջազգային

Հոնկոնգից Լոնդոն թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Հոնկոնգից Լոնդոն թռչող Cathay Pacific ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատճառն ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացումն էր։

Airbus A350 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում։ Ուղևորին ցուցաբերվել է առաջնային բուժօգնություն, որից հետո, բժիշկների գնահատմամբ, նա անմիջապես տեղափոխվել է բուժհաստատություն։