Միջազգային

Կանադան հայտարարել է ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքերի մասին

Կանադան հակադարձելու է նախագահ Դոնալդ Թրամփի նոր մաքսատուրքերին՝ սահմանելով 25% տուրքեր ԱՄՆ-ի մի շարք ապրանքների վրա։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ամերիկացիները պետք է պատրաստ լինեն Թրամփի գործողությունների իրական հետևանքներին։

Թրյուդոն մամուլի ասուլիսում հայտարարել է, թե մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն երեքշաբթի օրը՝ նույն օրը, ինչ ամերիկյանը։

Կանադայի առաջնորդը ասել է, որ մաքսատուրքերը կներառեն ամերիկյան գարեջուր, գինի և բուրբոն, ինչպես նաև մրգեր և մրգային հյութեր, այդ թվում՝ նարնջի հյութ Թրամփի հայրենի Ֆլորիդայից։ Կանադան նաև թիրախավորում է ապրանքներ, ներառյալ հագուստ, սպորտային սարքավորումներ և կենցաղային տեխնիկա։