Միջազգային

Իրանում գոհ են Հաջիևի հետ հանդիպումների արդյունքներից

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ լավ հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Նրանց այցի ժամանակ արդյունավետ հանդիպումներ եղան, որոնց ընթացքում երկու երկրների պաշտոնյաները խոսեցին հարաբերությունների ամրապնդման և զլմ-ներում առկա որոշ թյուրիմացությունների մասին: Հուսով ենք՝ այցերը լավ սկիզբ կդառնան ընդհանուր հարցերի ավելի լավ ըմբռնման և երկու երկրների հարաբերությունների բարելավման համար»,- հավելել է նա։