ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունում սպասվող պաշտոնանկությունների մասին:
«Այս գործակալությունը ղեկավարվում է մի խումբ ծայրահեղական խելագարների կողմից։ Մենք նրանց հեռացնում ենք, հետո որոշում կկայացնենք», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփի քննադատությանը ԱՄՆ ՄԶԳ-ի հասցեին միացել է նաև գործարար Իլոն Մասկը:
Tesla և SpaceX ընկերությունների գլխավոր տնօրենը գործակալությունն անվանել է հանցավոր կազմակերպություն և մեղադրել կենսաբանական զենքի մշակման ֆինանսավորման մեջ, որի շարքին է դասել նաև COVID-19-ը:
Մասկը որևէ ապացույցով չի հաստատել իր խոսքերը:
Հատկանշական է, որ USAID-ի «X»-ի հաշիվը ներկայումս անհասանելի է, իսկ վեբկայքը՝ խափանված: