ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարում թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ․
«Մենք ծրագրված հանդիպումներ և բանակցություններ ենք վարում տարբեր կողմերի հետ, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի։ Կարծում եմ, որ այդ քննարկումներն իրականում բավականին հաջող են ընթանում», - լրագրողներին ասել է Թրամփը։
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն էլ հայտարարել է, որ Զելենսկին «արդեն հասկացրել է, որ ինքը կմեղմացնի իր դիրքորոշումը, և Պուտինը նույնպես ստիպված կլինի դա անել»։
Նա հավելել է, որ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում: