Միջազգային

Իսրայելը նոր ռազմաբազաներ է կառուցում Գոլանի բարձունքներում. WP

Իսրայելը, որը պնդում է, թե իր ներկայությունը Սիրիայում ժամանակավոր բնույթ է կրում, երկու նոր ռազմաբազա է կառուցում օկուպացված Գոլանի բարձունքներում: Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Post թերթը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարներն ու փորձագետների վերլուծությունը։

Պարբերականի տվյալներով՝ պատկերները հաստատում են Իսրայելի ռազմական ընդլայնումը Գոլանի բարձունքների տարածքում՝ չնայած նրա ներկայության ժամանակավոր բնույթի մասին հավաստիացումներին:

Արբանյակային լուսանկարները, որոնք ուսումնասիրել է WP-ն, ցույց են տալիս երկու ռազմական օբյեկտի կառուցումը. բազաներից մեկն արդեն շրջապատված է պատերով և ներառում է մի քանի շենք և տրանսպորտային միջոց, երկրորդը գտնվում է մոտ 8 կմ հարավ: